Արցախ

Արցախում մեկնարկել են բնակչության պատվաստումները կորոնավիրուսային հիվանդության դեմ

1 րոպեի ընթերցում

Արցախում մեկնարկել են բնակչության պատվաստումները կորոնավիրուսային հիվանդության դեմ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման գործընթացը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝մանրամասնելով, որ պատվաստումներն իրականցվում են ռուսական «Sputnik-V» և «AstraZeneca» պատվաստանյութերով:

«Խորհուրդ ենք տալիս և միաժամանակ խնդրում թիրախային խմբերին, մասնավորապես, բուժաշխատողներին, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդներին և պատվաստման ցանկություն ունեցող յուրաքանչյուր անձի դիմել կամ զանգահարել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ»,-իրազեկում են Արցախի առողջապահական գերատեսչությունից՝ բնակչության պատվաստումների գործընթացի վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում