Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Անգելա Մերկելը պատվաստվել է AstraZeneca պատվաստանյութով

Անգելա Մերկելը պատվաստվել է AstraZeneca պատվաստանյութով

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատվաստվել է  բրիտանա-շվեդական արտադրության AstraZeneca պատվաստանյութով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «DW»-ն,  66-ամյա կանցլերը պատվաստվել է Բեռլինի նախկին օդանավակայանում հատուկ սահմանված կենտրոնում, որը ներկայումս աշխատում է բացառապես AstraZeneca-ի հետ: Այդ պատվաստանյութը  հասանելի է միայն Գերմանիայում 60-ից բարձր տարիքի մարդկանց համար: Ներկայումս այնտեղ կարող են պատվաստվել օրական մոտ 3000 մարդ։

Կանցլերի կողմից պատվաստումը հաստատել է նրա մամուլի քարտուղար Շտեֆեն Զայբերթը, ով  «Թվիթեր»-ում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է  Մերկելի պատվաստման մասին  վկայականը: Մամուլի քարտուղարը նաև գրառում է կատարել, փոխանցելով կանցլերի խոսքերը:

«Ես շատ ուրախ եմ, որ այսօր պատվաստվել եմ  AstraZeneca պատվաստանյութով: Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մասնակցում են պատվաստումների քարոզարշավին, եւ բոլոր նրանց, ովքեր իրականացնում են պատվաստման աշխատանքներ: Պատվաստումը համավարակի հաղթահարման բանալին է»,- ասել է Մերկելը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am