Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել

Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 242 հոդվածի երկրորդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Եվրոպայի առաջնությունից վերադառնալուց հետո ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը «Երևան մոլ» առևտրի կենտրոնի դիմաց մահացու վրաերթի է ենթարկել փողոցը ոչ թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ Սիմոն Մարտիրոսյանը փախուստի չի դիմել, զանգահարել ոստիկանություն, շտապօգնություն, ապա օգնել, որ վրաերթի ենթարկվածին տեղափոխեն հիվանդանոց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]