Արցախ

Զոհվածների և անհետ կորածների որոնումները շարունակվում են Որոտանի ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

Զոհվածների և անհետ կորածների որոնումները շարունակվում են Որոտանի ուղղությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, նաև քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն ապրիլի 16-ին շարունակվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Որոտանի (Քուբաթլու) ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով, որ որոնումներն իրականացվում են փրկարարական մեկ ջոկատով:

«Ապրիլի 15-ին Ջրականի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել: Օրվա ընթացքում տեղի ունեցած ականապայթյունային պատահարից հետո աշխատանքները նույն պահին դադարեցվել են»,-հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ մանրամասնելով, որ պայթյունից վիրավորում ստացած փրկարարի առողջական վիճակը կայուն է: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և օրվա երկրորդ կեսին կտեղափոխվի հիվանդասենյակ:

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Ջրականի շրջանում (Քենդ Հորադիզ տեղամաս) տեղի ունեցած որոնումների ընթացքումապրիլի 15-ի կեսօրին ականապայթյունային վիրավորում է ստացել ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբի հրամանատար Տ.Հ.-ն (ծնված 1975թ.): Պատահարի հետևանքով Տ.Հ.-ն ստացել է աջ ոտնաթաթի վիրավորում: Տեղում նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել ադրբեջանցի զինվորականները, այնուհետև որոնողական աշխատանքներ իրականացնող խումբը վերջինիս տեղափոխել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում