Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ կառավարությունն Արցախին ուղղված սոցիալական միջոցառումների համար արդեն հատկացրել է 31 մլրդ դրամ

ՀՀ կառավարությունն Արցախին ուղղված սոցիալական միջոցառումների համար արդեն 
հատկացրել է 31 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ կառավարությունը Արցախին աջակցելու համար սոցիալական բնույթի միջոցառումների շրջանակում արդեն իսկ հատկացրել է 31 մլրդ դրամ, միջոցառումների իրականացման ավարտին այդ գումարը կհասնի 60 մլրդ դրամի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին:

«Արցախի միջոցառումների ուղղությամբ այս պահին փաստացի ծախսված միջոցները 31 մլրդ դրամ են կազմում, դրան ավելացնենք ևս 6 մլրդ դրամը, որն ուղղակի տվել ենք կառավարությանը՝ մատնանշելով, պայմանավորվելով նպատակները՝ կոմունալ ծախսերի հատուցում, աշխատավարձ, թոշակի վճարում, հրատապ շինարարություն»,- ասաց Գրիգորյանը:

Հաստատված միջոցառումների իրականացման ավարտին գումարը կազմելու է 60 մլրդ դրամ: Ըստ Գրիգորյանի՝ դա տեղի կունենա 3-3.5 ամսում: 

«Պլանավորել ենք 52 մլրդ հատկացնել բնակարանաշինության նպատակով: Դրա տևողությունը, կարծում եմ, կլինի 3 տարի: Տարեկան մոտ 10 մլրդ դրամի չափով՝ առնվազն 7-10 տարվա ընթացքում մենք պետք է սնենք Արցախի բյուջեն, որ վնասների հատուցման ծրագիրն իրականացվի պատշաճ ու ողջամիտ ձևով»,- ասաց փոխվարչապետը:

Նրա վստահեցմամբ՝ կա որոշում, որ Արցախի՝ հսկողությունից դուրս մնացած տարածքներում մնացած կորսված գույքի հետ կապված ինչ-որ աջակցության ծրագիր իրականացվի: Փոխվարչապետը նկատեց, որ մարդիկ, բացի բնակարաններից, կորցրել են նաև գյուղատնտեսական տեխնիկա, տրանսպորտային միջոցներ:

ՀՀ կառավարությունն Արցախին աջակցելու համար իրականացնում է մի շարք ծրագրեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am