Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ապահովում են գյուղատնտեսական աշխատանքների անվտանգ իրականացումը

Խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ապահովում են գյուղատնտեսական 
աշխատանքների անվտանգ իրականացումը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահներն ապահովում են գյուղատնտեսական աշխատանքների անվտանգ իրականացումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

Պաշտպանության նախարարությունը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները շարունակում են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել ռուս խաղաղապահների կողմից պայթյունավտանգ առարկաներից մաքրված դաշտերում:

«Գործնականում ցանքի շրջանն արդեն ավարտվում է: Այս տարի խաղաղապահների շնորհիվ այն կազմակերպվեց առանց խափանումների: Մենք կարողացանք կարգավորել երկու կողմերի հարաբերությունները, պայմանավորվել, որ ցանքի շրջանը շփման գոտու հարակից տարածքում կանցնի առանց խափանումների: Բոլոր խնդիրները, որոնք դրված էին, կատարվել են, հուսով ենք, որ աշնանը, մեր օգնությամբ, տեղի բնակչությունը կստանա արժանի և լավ բերք»,- նշել է Ռուսաստանյան խաղաղապահ առաքելության զորախմբի ղեկավարի տեղակալ գեներալ-մայր Սերգեյ Ժմուրինը:

2020 թ. նոյեմբերի 23-ից մինչ օրս Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների կողմից չպայթած զինամթերքից մաքրվել է 1 979 հա տարածք, 612 կմ ճանապարհ, 1 707 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 556 պայթունավտանգ առարկա:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուսաստանյան խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]