Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Վարչապետը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի տոնի առթիվ

Վարչապետը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի տոնի 
առթիվ

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին՝ եզդիական Նոր տարվա առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ուղերձում նշված է.

«Հայաստանի եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ:

Դարավոր պատմություն ունեցող հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունն ընդհանուր պայքարի փորձություն է անցել, ամրապնդվել խաղաղ, ստեղծագործ աշխատանքով և ընդհանուր ձեռքբերումներով:

Զգալի է նաև ձեր ներդրումը մեր երկրի՝ ընդհանուր տան կերտման և պաշտպանության գործում:

Մալաքե Թաուսն իր հետ բերում է  նոր հույս և երազանք, ուստի մաղթում եմ, որ նոր տարում խաղաղ և ապահով լինի մեր տարածաշրջանը, և դաժան փորձությունները մնան անցյալում:

Ամենայն բարիք ձեզ, սիրելի՛ հայրենակիցներ»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am