Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Մխիթարյանը հնարավոր է, որ մասնակցի «Այաքս»-ի դեմ պատասխան խաղին  

Մխիթարյանը հնարավոր է, որ մասնակցի «Այաքս»-ի դեմ պատասխան խաղին

 

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է, որ մասնակցի Եվրոպա լիգայի «Այաքս»-ի դեմ պատաստխան խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան: «Մխիթարյանը դեռևս մեկ անգամ է մասնակցել թիմի ընդհանուր մարզմանը, բայց շատ կարևոր է, որ Մխիթարյանը պատրաստ լինի «Այաքսի» դեմ պատասխան խաղին»,- ասել է մասնագետը:

Նախօրեին Իտալիայի ֆուտբոլի առաջնության 30-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Բոլոնիա»-ին: Հռոմի  «Օլիմպիական» մարզադաշտում կայացած խաղում «գայլերին» հաջողվեց հանդիպման հաշիվը բացել առաջին կեսի վերջնամասում, աչքի ընկավ Պեդրոն: Երկրորդ խաղակեսում ոչ «Ռոմա»-ն  իրացրեց իր պահերը, ոչ էլ «Բոլոնիա»-ն:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով մոտ մեկ ամիս չէր խաղում վնասվածքի պատճառով, մեկնարկային կազմում չէր, սակայն 68-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման :

Եվրոպա լիգայի «Ռոմա»-«Այաքս» պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին: Թիմերի առաջին խաղում «Ռոմա»-ն հաղթել էր 2:1 հաշվով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am