Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հնդկաստանում եւ Թուրքիայում կորոնավիրուսով հիվանդացությունը հասել Է առավելագույնին

Հնդկաստանում եւ Թուրքիայում կորոնավիրուսով հիվանդացությունը հասել Է առավելագույնին

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում կորոնավիրուսով հիվանդացության կտրուկ աճ Է արձանագրվում վերջին մի քանի օրվա ընթացքում: Մի շարք երկրներում, որոնց թվում են Հնդկաստանը, Թուրքիան եւ Արգենտինան, վարակի տարածման տեմպերը համավարակի սկզբից ի վեր հասել են առավելագույն ցուցանիշներին: Կորոնավիրուսի պատճառով մահացությունն առավելակետում Է Բրազիլիայում, Իտալիայում եւ Պերուում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Համավարկի դեմ պայքարը նաեւ բարդանում Է պատվաստման հետ կապված խնդրներից: Դրանց թվում են պատրաստուկների պակասը եւ բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության եւ Օքսֆորդի համալսարանի պատվաստանյութի օգտագուրծման՝ տարբեր երկրների կողմից մտցված սահմանափակումները՝ պատվաստված հիվանդների մոտ թրոմբոզների հաճախացող դեպքերի ֆոնին: Նոր առավելագույն՝ օրական ավելի քան 126,7 հազար դեպք Է արձանագրվել Հնդկաստանում: Երկրում վարակի տարածման տեմպերի կտրուկ աճ Է դիտվում մարտ ամսվա վերջից: Համավարակի ժամանակամիջոցում վարակվածների ընդհանուր քանակով (ավելի քան 12,92 միլիոն) Հնդկաստանն զբաղեցնում Է աշխարհում երրորդ տեղը: Բրազիլիայում նույնպես հիվանդացությունը հասել Է առավելակետին (օրական ավելի քան 92 հազար ախտահարված): Ընդամենը երկրում կա ավելի քան 13,19 միլիոն վարակված, ինչը երկրորդ ցուցանիշնե Է (30,92 միլիոն) ԱՄՆ-ից հետո : Ապրիլի 7-ին ամենաբարձր աճն՝ օրական ավելի քան 49,5 հազար դեպք, արձանագրվել Է Թուրքիայում:

Երկրում վարակի տարածման պայթյունային բնույթ Է դտվում մարտ ամսվա վերջից: Արգենտինայում եւ Իրանում օրական հիվանդացությունը նույնպես հասել Է առավելագունին. համապատասխանաբար ավելի քան 22 հազար եւ 20,9 հազարից ավելի վաակման դեպքեր: Կորեայի Հանրապետությունում մեկ օրում հայտնաբերել են վարակման 700 նոր դեպք, ինչը դարձել Է աենաբարձր ցուցանիշը հունվարի սկզբից ի վեր: Աշխարհում ամենաբարձր մահացությունն այժմ նշվում Է Բրազիլիայում, որտեղ երկրորդ շաբաթն Է, ինչ վարակից օրական մահանում Է 3 հազարից ավելի մարդ: Անցած օրն այնտեղ արձանագրվել Է 3 829 մահացու վախճան, ինչը մեծությամբ երկրորդ ցուցանիշն Է համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Մահերի ընդհանուր թվով (340,7 հազար) երկիրն զբաղեցնում Է երկրորդ տեղն ԱՄՆ-ից հետո (559,1 հազար): Ուկրաինիայում անցած օրը մահացել Է 481 մարդ, Պերուում՝ 314, ինչը դարձել Է նոր առավելագույնը երկու երկրների համար: Իտալիայում (օրական 627 մահացու վախճան) եւ Թուրքիայում (211) նշվում են մահացության ամենաբարձր ցուցանիշները տարեսկզբից ի վեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am