Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Դատարան ներկայացվող հայցադիմումների համար պետտուրքը կբարձրանա

Դատարան ներկայացվող հայցադիմումների համար պետտուրքը կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով նախատեսվում է բարձրացնել դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի չափերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:

Փոխնախարարը հիշեցրեց, որ 1999 թվականից սկսած դատարան ներկայացվող հայցադիմումների պետական տուրքը չի փոխվել, սակայն սոցիալ-տնտեսական պայմանները մոտ չորս անգամ փոխվել են: Ասենք՝ 2018-ին դատարանների վրա փաստացի իրականացվել են մոտ 9 մլրդ դրամի ծախսեր, իսկ եկամուտները կազմել են 1.7 մլրդ:

«Օրինակ՝ Էստոնիայում նվազագույն պետական տուրքը 75 եվրո է, և դա կազմում է իրենց նվազաագույն սպառողական զամբյուղի 52 տոկոսը: Մեզ մոտ դա չնչին է, 1500 դրամ է, հետևաբար, դարձվում է 6000 դրամ»,-ասաց Դանիելյանը:

Սահմանվել է նաև պետական տուրքի առավելագույն չափ: «Առաջին ատյանում սահմանվել է 25 մլն դրամ, Վերաքննիչ դատարանում՝ առավելագույնը 15 մլն դրամ, իսկ Վճռաբեկ դատարանում՝ 10 մլն դրամ»,-ասաց փոխնախարարը:

Վերանայվել է արտոնությունների համակարգը: Սահմանվել են լրացուցիչ արտոնություններ, դրանցից են համայնքի ղեկավարի որոշումների, գործողությունների իրավաչափությունը բողոքարկելու հարցերը, որոնք վերաբերում են հավաքներին: Այսինքն՝ այդ դեպքերում պետտուրք չի գանձվի: Պետական տուրք չի գանձվի նաև ընտանիքում  բռնության հետ կապված գործերով դատարաններ ներկայացվող հայցադիմումների հետ կապված և այլ դեպքերում: Առաջինից երկրոդ ընթերցմամբ քննարկման ընթացքում ավելացվել է պետտուրքից ազատման  ևս մեկ արտոնություն: Դա վերաբերում է զոհված զինծառայողների կամ ռազմական գործողությունների հետևանքով մահացած քաղաքացիների ժառանգության վկայագիր ստանալու հետ կապված հարաբերություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am