Արցախ

Արցախում կկառուցվեն բնակավայրերը մայրուղիներին կապող նոր ու անվտանգ ճանապարհներ

1 րոպեի ընթերցում

Արցախում կկառուցվեն բնակավայրերը մայրուղիներին կապող նոր ու անվտանգ ճանապարհներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» hամահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում ըստ անվտանգության ու տնտեսական առաջնահերթությունների՝ կառուցվելու են բնակավայրերը մայրուղիներին կապող նոր ու անվտանգ ճանապարհներ: Այս մասին «Արմենպրես»-իհետ զրույցում տեղեկացրեց Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

«Ընթացիկ տարում կառուցվելու է Մարտակերտ քաղաքից դեպի մայրուղի բավականին կարճ ճանապարհ, որը 17-20 կիլոմետրով կրճատելու է ներկայումս Դրմբոնով Ստեփանակերտ եկող ճանապարհը և անցնելու է Ճանկաթաղով: Ասֆալտապատվելու են նաև Մարտունու շրջանի Քերթ,Կաղարծի համայնքները, ինչպես նաև Մարտակերտի Վերին Հոռաթաղ, Կոճողոտ և Ասկերանի Բադարա գյուղերը մայրուղիներին կապող ճանապարհները»,-մանրամասնեց նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում