Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էրդողանը սպառնում է ողջ Եվրոպային, ես կթքեի նրա երեսին. NBA-ի թուրք հայտնի բասկետբոլիստ

Էրդողանը սպառնում է ողջ Եվրոպային, ես կթքեի նրա երեսին. NBA-ի թուրք հայտնի 
բասկետբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NBA-ի «Պորտլենդ Էրեյլզ Բլեյզերս» ակումբում հանդես եկող թուրք աշխարհահռչակ բասկետբոլիստ Էնես Քանթերը կրկին քննադատել է Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Gazzetta.gr-ն, լրագրողի հարցին, թե ինչ կասեր Էրդողանին, եթե հանդիպեր նրան, բասկետբոլիստը պատասխանել է. «Ես նրան կանվանեի բռնապետ։ Նա եսակենտրոն մարդ է, որն օգտագործում է իր իշխանությունը՝ մարդու իրավունքները խախտելու համար։ Էրդողանը ցանկանում է լինել միակ կարևոր մարդը Թուրքիայում։ Եթե լրագրողը կամ որևէ մեկը նրան դեմ է դուրս գալիս, հաջորդ օրը հայտնվում է բանտում: Այն ամենը, ինչ կատարվում է Թուրքիայում, ազդում է ամբողջ Եվրոպայի վրա, նա սպառնում է Եվրոպային: Սա անընդունելի է: Եթե ես Էրդողանի կողքին լինեի, երևի չէի խոսի նրա հետ, պարզապես կթքեի նրա դեմքին»։

Քանթերն ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստվում է ընդունել ԱՄՆ-ի քաղաքացիություն։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am