Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պեսկովը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հետ ՌԴ հարաբերությունների բնույթի մասին

Պեսկովը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հետ ՌԴ հարաբերությունների բնույթի 
մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի և Հայաստանի, և Ադրբեջանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք հոյակապ վստահելի հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա: Դրանք կարող են ունենալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող շատ-շատ ասպեկտներ: Հայաստանի հետ ևս պատմական լավ հարաբերություններ կան: Մենք մեծաթիվ ինտեգրացիոն գործընթացներ ունենք, որոնք Հայաստանին զգալի օգուտ են տալիս՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական»,- նշել է Պեսկովը:

Նա ընդգծել է, որ բոլորը պետք է հիշեն Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմում կրակի դադարեցման գործում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական դերակատարումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am