Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մասնագետն առաջիկա շաբաթում COVID-19-ի 7000 նոր դեպք է կանխատեսում. մահճակալային ֆոնդը կսպառվի

Մասնագետն առաջիկա շաբաթում COVID-19-ի 7000 նոր դեպք է կանխատեսում. 
մահճակալային ֆոնդը կսպառվի

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 90 տոկոս աճ, ինչի պատճառով առաջիկա շաբաթում կանխատեսվում է ավելի քան 7000 նոր դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

«Այս պահին ՀՀ-ում ծանր համաճարակային իրավիճակ է: Մեր հիվանդանոցային համակարգը բավականին ծանրաբեռնված է, մահճակալային ֆոնդը գրեթե սպառվում է: Մոտ 90 տոկոսով հիվանդության աճ է գրանցվել: Վիրուսի տարածման ցուցանիշն այս պահի դրությամբ 1,2 է, ինչը նշանակում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում սպասում ենք ավելի քան 7000 նոր դեպք»,- նշեց Սահակյանը և հավելեց, որ դրանից հետո մահճակալային ֆոնդը կսպառվի:

Մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 190741 դեպք, որոնցից 172096-ն առողջացման, 3476-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 14287 պացիենտ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am