Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ որոնումների արդյունքում հայտնաբերվել է ևս 1 աճյուն

Արցախում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ որոնումների արդյունքում հայտնաբերվել է 
ևս 1 աճյուն

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասկերանի վերին ենթաշրջանում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ իրականացված որոնումների ընթացքում մարտի 29-ին հայտնաբերվել է ևս մեկ աճյուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Վերջինս, նախնական տվյալներով ռազմական գործողություններին մասնակցած ժամկետային զինծառայող է: ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատները, որոնումները կշարունակեն մարտի 30-ին՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում»,- նշում են ԱԻՊԾ-ից:

Որոնումների ընթացքում մինչև օրս հայտնաբերվել է 1524 աճյուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am