Հասարակական

Արամ Հարությունյանը բերման է ենթարկվել ոստիկանություն՝ փաստաթղթեր վնասելու կասկածանքով

1 րոպեի ընթերցում

Արամ Հարությունյանը բերման է ենթարկվել ոստիկանություն՝ փաստաթղթեր վնասելու կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը մարտի 26-ին բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին փաստաթղթեր վնասելու կասկածանքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ավելի վաղ, համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները բերման ենթարկում Արամ Հարությունյանին կուսակցության գրասենյակի տարածքից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում