Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Զոհրաբյանը վիրավորանքի, զրպարտության համար փոխհատուցման չափի բարձրացման հարցով դիմել է Վենետիկի հանձնաժողով

Զոհրաբյանը վիրավորանքի, զրպարտության համար փոխհատուցման չափի 
բարձրացման հարցով դիմել է Վենետիկի հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմել է միջազգային կառույցներին՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած և ընդունված նախագծի առնչությամբ, որով վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված փոխհատուցման չափերը բարձրացվում են համապատասխանաբար մինչև 3 մլն և մինչև 6 մլն դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զոհրաբյանն այս մասին ասաց ԱԺ ճեպազրույցում:

Ըստ Զոհրաբյանի՝ այդ օրինագիծն ուղղված է խոսքի ազատության դեմ, ազատ խոսքը լռեցնելու դեմ: «Սա ուղղակի ճնշում է լրատվամիջոցների վրա, քաղաքական գործիչների վրա, քաղաքացիների վրա, որ իրենք կաշկանդված լինեն իրենց ազատ խոսքը արտահայտելու: Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո իմ դիտարկումները, իմ մտահոգությունները ուղարկել եմ Վենետիկի հանձնաժողով, ուղարկել եմ ԵԽԽՎ-ի մարդու իրավունքների հանձնակատարին և լրագրողական ու իրավապաշտպան բազմաթիվ կազմակերպությունների»,-ասաց պատգամավորը:

Նա տուգանքների բարձրացված չափերը համարեց անտրամաբանական, անհամաչափ:

Խորհրդարանը վերջին քառօրյա նիստում ընդունել է Ալեն Սիմոնյանի հեղինակած Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով վիրավորանքի համար նախատեսված մինչև 1 մլն փոխհատուցման չափի սահմանվել է մինչև 3 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ մինչև 2 մլն դրամի փոխարեն՝ մինչև 6 մլն դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]