Արցախ

ՀՀ կառավարությունն «Արցախփոստ»-ին համակարգչային տեխնիկա է նվիրաբերում

1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունն «Արցախփոստ»-ին համակարգչային տեխնիկա է նվիրաբերում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայությանն ամրացված համակարգչային տեխնիկան հետ վերցրեց և նվիրաբերեց Արցախի Հանրապետությանը՝ մասնավորապես «Արցախփոստ» ՓԲ ընկերությանը՝ բացառապես գույքի նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Ըստ նախագծի հիմնավորման, ռազմական գործողությունների հետևանքով Արցախի պետական մարմինների ենթակառուցվածքներին հասցված խոշոր վնասների պատճառով, ներառյալ գույքային վնասները, ԱՀ պետական մարմինների բնականոն աշխատանքը վերականգնելը (ներառյալ բնակչության սոցիալական պաշտպանության և աջակցության էլեկտրոնային կառավարումը) հրատապ և խիստ կարևոր խնդիր է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում