Հասարակական

ՀՀ վարչապետը խոսեց դատական համակարգի խնդիրների մասին

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը խոսեց դատական համակարգի խնդիրների մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է դատական համակարգում առկա խնդիրներին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանը թեմային անդրադարձել է մարտի 20-ին Ուջան համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

«Այսօր առաջին ամենամեծ խնդիրը դատարաններն են: Մենք դատավորներին տվեցինք ազատություն և անկախություն: Դատավորները 20 տարի Հայաստանում ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորություն չեն ունեցել, և մենք տվեցինք իրենց այդ հնարավորությունը, բայց նրանց մի մասը այդ հնարավորությունը օգտագործեցին, որ վազեն իրենց հին տերերի մոտ՝ նրանց կամքը կատարելու: Եվ նրանք կպատժվեն»,- ասաց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում