ՀՅԴ-ն մարզային կառույցների հետ քննարկել է Հայաստանում ստեղծված իրավիճակը և հետագա անելիքները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Յեղափոխական Դաշնակցությունը իր մարզային կառույցների անդամների հետ քննարկել է Հայաստանում ստեղծված իրավիճակը և հետագա անելիքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«ՀՅԴ մարզային կառույցների հետ քննարկում ենք ստեղծված իրավիճակը, մեր անելիքները և պլանավորում առաջիկա օրերին մարզային այցելությունները: Պայքարը շարունակվում է»,- գրել է Սաղաթելյանը: