Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Թուրքիայում կանայք բողոքի ցույցեր կիրականացնեն Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալու որոշման դեմ

Թուրքիայում կանայք բողոքի ցույցեր կիրականացնեն Ստամբուլի կոնվենցիայից դուրս 
գալու որոշման դեմ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայում գործող՝ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները ողջ երկրի տարածքում ակցիաներ են նախաձեռնում Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալու դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու նպատակով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Bianet.org-ը:

Մարտի 20-ին բողոքի ակցիաներ են նախատեսված մասնավորապես Ստամբուլ, Անկարա, Իզմիր, Էսքիշեհիր, Ադանա, Հաթայ, Մերսին և այլ քաղաքներում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ՝ երկիրը պաշտոնապես դուրս է եկել Ստամբուլյան կոնվենցիայից: Ընդ որում, Թուրքիան առաջինն էր 2011 թվականին ստորագրել Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան, որը հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անունով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am