Պաշտոնական

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վրաստանի նախագահին ծննդյան օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վրաստանի նախագահին ծննդյան օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանը կարևորել է Վրաստանի հետ դարավոր բարեկամության և բարիդրացիական ավանդույթների վրա հիմնված փոխգործակցության հետևողական ամրապնդումն ու խորացումը:

«Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված փոխըմբռնման և վստահության մթնոլորտը, որը նպաստում է մեր պետությունների միջև համագործակցության բազմաբնույթ հարցերի անկեղծ և կառուցողական քննարկումներին:

Համոզված եմ, որ, որպես Հայաստանի և Վրաստանի նախագահներ, կարող ենք մեր նշանակալի ներդրումն ունենալ երկու երկրների միջև հնարավոր բոլոր ոլորտներում հարաբերությունների առավել ամրապնդման և զարգացման մեջ»,- մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Կազմակերպություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում