Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիում բնակարանաշինական ծրագիր է իրականացնում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիում բնակարանաշինական ծրագիր 
է իրականացնում

 ԳՅՈՒՄՐԻ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում «Հայաստան» համահայկական հիմնադրամը բնակարանաշինական ծրագիր է իրականցնում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը շահառուների ընտրությունը եւս  հիմնադրամն է  կատարում:

Մարտի 15-ին մեկնարկած ծրագրի վերջնաժամկետը 2020 թվականի օգոստոսն է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, ծրագրի շրջանակում  կառուցվելու  է 2 բազմաբնակարան շենք՝ յուրաքանչյուրում 18 բնակարան։ Բնակելիների շենքերի տանիքներին լինելու են արհեստանոց-արվեստանոցներ: Տարածքում կառուցվելու է նաև մանկապարտեզ: Շենքերն ապահովված են լինելու արևային համակարգերով: «Շահառուների ընտրությունը կատարվելու է կառուցապատմանը զուգահեռ՝ արդեն իսկ հիմնադրամում առկա հարյուրավոր դիմումների հիման վրա: Շահառուները պետք է համապատասխանեն ծրագրի շահառու հանդիսանալու համար նախատեսված չափորոշիչներին»,- նշեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի մարկետինգի ու հանրային կապերի գծով խորհրդական Աշոտ Բարսեղյանը:

Բնակարանները սոցիալական են: Այս պահին ընթացքի մեջ են տարածքի երկրաբաշխական աշխատանքները:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am