Աշոտ Քոչարյանը նշանակվել Է Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փետրվարի 18-ի հրամանագրերով Աշոտ Քոչարյանն ազատվել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից եւ նշանակվել Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նախագահի նույն օրը ստորագրած մեկ այլ հրամանագրով Կարեն Նազարյանը նշանակվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: