Հասարակական

Հայաստանում չի հաստատվել կորոնավիրուսի նոր շտամով վարակվածության դեպք

1 րոպեի ընթերցում

Հայաստանում չի հաստատվել կորոնավիրուսի նոր շտամով վարակվածության դեպք

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի նոր շտամով վարակվածության դեպք չի հաստատվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Շտամի հայտնաբերումն իրականացվում է լրացուցիչ հետազոտության միջոցով: Մենք իրականացրել ենք մի քանի խմբաքանակների սեգմենտավորում, այդ ընթացքում չեն հայտնաբերվել նման շտամներ: Այս պահին աշխատանքներ ենք տանում, որ ավելի մեծ թվով սեգմենտավորում կարողանանք իրականացնել»,- ասաց Ավանեսյանը:

Կորոնավիրուսի բրիտանական և աֆրիկյան նոր շտամներ են հաստատվել աշխարհի մի շարք երկրներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում