Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստան» հիմնադրամը հերքում է լուրը, թե միջազգային աուդիտը չի հաստատել ֆինանսների նախարարության ներկայացրած ծախսերը

«Հայաստան» հիմնադրամը հերքում է լուրը, թե միջազգային աուդիտը չի հաստատել 
ֆինանսների նախարարության ներկայացրած ծախսերը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամը հերքում է շրջանառվող տեղեկատվությունը, թե միջազգային աուդիտը չի հաստատել ֆինանսների նախարարության կողմից Հիմնադրամ ներկայացված ծախսերը: Հիմադրամը նաև հերքում է լուրը, թե Հիմնադրամից 8 միլիոն դոլարը կանխիկացվել և յուրացվել է: «Արմենպրես»-ը ներկայացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարածած հաղորդագրությունը:

««Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին վարկաբեկիչ ապատեղեկատվական արշավը շարունակվում է, ուստի հարկ ենք համարում ևս մեկ անգամ հորդորել չհավատալ մամուլում շրջանառվող, Հիմնադրամի բարի համբավը խաթարող ապատեղեկատվական նյութերին: Մասնավորապես,  մամուլում տարածված տեղեկատվությունը, թե միջազգային աուդիտը չի հաստատել Ֆինանսների նախարարության կողմից Հիմնադրամ ներկայացված ծախսերը, անհեթեթություն է և ապատեղեկատվություն, քանի որ միջազգային աուդիտը դեռևս ընթացիկ փուլում է և չի ավարտվել:

Տարածված մյուս պնդումն առ այն, որ Հիմնադրամից 8 միլիոն դոլարը կանխիկացվել և յուրացվել է, ևս կեղծ տեղեկատվություն է: Համահայկական հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը հանուն Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բարօրության:

Նշենք նաև, որ այսօր տեղի է ունենալու «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առցանց նիստ, որտեղ կքննարկվեն ընթացիկ հարցեր, կընդունվեն որոշումներ: Նիստի արդյունքների մասին Հիմնադրամի մամլո ծառայությունը հանդես կգա ամփոփիչ հաղորդագրությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

***

1992 թվականին ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում ամենախոշոր ոչ-առևտրային կազմակերպությունն  է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին ու աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի ու Արցախի կայուն, համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր:

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է շուրջ 1300 ծրագիր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում, ենթակառուցվածքների, բնակարանաշինության և համայնքների զարգացման շրջանակներում՝ բարելավելով հազարավոր շահառուների կյանքի որակը: Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 19 երկրներում գործող 21 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության  միջոցով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]