«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Նոր օրենքը կխթանի տեղական տնկանյութի և սերմերի արտադրությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վերջին տարիներին հանրապետությունում թափ է հավաքում արտադրական այգիների հիմնման գործընթացը, եւ այդ նպատակով մեծ քանակությամբ տնկանյութ է ներմուծվում: Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2019 թվականին խաղողի, ծառի, թփի շիվ եւ սածիլ ապրանքատեսակից ներմուծման ծավալը կազմել է 4064 տոննա կամ 13.4 մլն ԱՄՆ դոլար։ Մյուս կողմից էլ ներմուծվում են հանրապետության բնակլիմայական պայմաններում չփորձարկված տնկանյութեր: Հատկապես վերջին տասնամյակում պետական լիազոր մարմինը մեծ ծավալի սերմեր էր ներմուծում գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարողներին աջակցելու նպատակով: Նախկինում բազմաթիվ էին դեպքերը, երբ գյուղացիները իրենց վրդովմունքն էին հայտնում սերմերի անորակ լինելու պատճառով: Արդյունքում պետական միջոցները վատնվում էին, իսկ մշակաբույսերի կուլտուրաների ֆոնդը դեգրադացվում էր: Խնդիրը լուծելու համար Էկոնոմիկայի նախարարությունը մշակել եւ հանրության քննարկմանն է ներկայացրել «Սերմերի եւ տնկանյութի մասին» նոր օրենքը: Օրենքի ընդունմամբ գործադիրն ակնկալում է իջեցնել տնկանյութերի ու սերմերի ինքնարժեքը եւ ներմուծումը փոխարինել տեղական արտադրությամբ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: