Արցախ

Արցախում ռուս խաղաղպահների համար կառուցվել է իններորդ ավանը

1 րոպեի ընթերցում

Արցախում ռուս խաղաղպահների համար կառուցվել է իններորդ ավանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում` Ասկերանում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների տեղակայման կենսապայմանների բարելավման նպատակով Ռուսաստանի Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման մասնագետների կողմից ամենակարճ ժամկետում կառուցվել է հերթական 60 անձի համար նախատեսված բլոկ-մոդուլային ավանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը, այն իններորդ նման ավանն է, որը կառուցվել է խաղաղապահ զորակազմի զինծառայողների համար:

Բլոկ-մոդուլային ավանները համալրված են կենսապահովման բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում