Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարությունն ԱԱՀ-ն գործարարներին կվերադարձնի յուրաքանչյուր ամսվա կտրվածքով

Կառավարությունն ԱԱՀ-ն գործարարներին կվերադարձնի յուրաքանչյուր ամսվա 
կտրվածքով

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ ավելացված արժեքի հարկը գործարարներին կվերադարձվի յուրաքանչյուր ամսվա կտրվածքով։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կառավարությունն հաստատեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ  նախագծով նախատեսվում է ԱԱՀ վերադարձի ժամանակաշրջան նախատեսել յուրաքանչյուր հաշվետու ամիսը՝ գործող եռամսյակի փոխարեն։

«Նպատակ ունենալով կատարելագործել ԱԱՀ վճարման ընդհանուր գործընթացը՝ նշված առաջարկը հնարավորություն կտա տնտեսավարողներին չսպասել մինչև եռամսյակի ավարտը, և ամսեկան արդյունքներով հետ ստանալ սահմանին վճարված կամ ներքին տնտեսության մեջ վճարված ԱԱՀ գումարները։ Նշված կարգավորումը նպատակ է հետապնդում ավելի պարբերաբար և արագ հնարավորություն տալ տնտեսվարողներին՝ տնօրինել շրջանառու միջոցները և այն ներարկել դեպի տնտեսություն։ Միաժամանակ, պարզեցված ընթացակարգով ԱԱՀ վերադարձի եռամսյակի համար նախատեսված 40 մլն սահմանաչափը նախատեսվում է յուրաքանչյուր ամսվա համար։ Եվ ըստ այդմ՝ տնտեսվարողների համար այդ գումարը եռապատկվում է»,- ասաց ՊԵԿ նախագահը։

Իր հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ 2018 թվականի դրությամբ այս համակարգը գործում էր վեցամսյա տրամաբանությամբ։ «Ի՞նչն է իմաստը. երբ ընկերություններն արտահանում են արտադրանք, մեր օրենսդրությամբ ԱԱՀ չափով գումարը վերադարձվում է տնտեսվարողին։ 2018 թվականի մայիսի դրությամբ այս պրոցեսը հետևյալն էր՝ գումարը վերադարձվում էր վեց ամիսը մեկ։ Բայց 2018 թվականի մայիսի դրությամբ մենք ունեինք մոտավորապես 100 մլրդ դրամի պարտք տնտեսվարողներին՝ ԱԱՀ վերադարձի նախկինից կուտակված պարտքեր։ Նախ մենք առաջին փուլով էականորեն մաշեցրինք այդ գումարը, հաջորդ փոփոխությունը, որն արեցինք, այս ցիկլը փոխեցինք եռամսյա ժամկետի։ Այն ժամանակ մենք հայտարարեցինք, որ գումարները պետք է վերադարձվեն ամենամսյա կտրվածքով։ Եվ հիմա մենք արդեն վերադառնում ենք ամենամսյա վերադարձի փուլին»,- ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր ամիս վերադարձի ենթակա գումարը կվերադարձվի, և տնտեսվարողների շրջանառու միջոցները կավելանան։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ սա նախկինում ստանձնած պարտավորության ու խոստման կատարում է, որը չափազանց կարևոր է։ «Այսպիսով՝ ԱԱՀ թեման, որը տասնամյակներով գոյություն է ունեցել, մենք լուծում ենք, և ավարտում ենք այս պրոցեսը»,- նկատեց վարչապետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am