Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել և Լիբանանում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հակոբ Բագրատունին:
Մարալ Նաջարյանն արդեն Լիբանանի իր բնակարանում է։ Հարազատներն ընտանեկան լուսանկարներ են հրապարակել։
Մարալ Նաջարյանին ազատ արձակելու ուղղությամբ ջանքեր է գործադրել նաև ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: