Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պատերազմից հետո հայաստանցիները ցանկանում են ներքին բարեփոխումներ, կայունություն և աջակցում կառավարությանը. ՄՀԻ

Պատերազմից հետո հայաստանցիները ցանկանում են ներքին բարեփոխումներ, 
կայունություն և աջակցում կառավարությանը. ՄՀԻ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ)` Հարցումների հետազոտության կենտրոնի կողմից անցկացված համապետական հարցման արդյունքները ցույց են տալիս հասարակության կողմից մեծ պահանջարկ սոցիալտնտեսական բարեփոխումների և քաղաքական կայունության համար, ինչպես նաև աջակցություն իշխող կուսակցությանը և կառավարությանը։

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, լինելով 2020թ․ ղարաբաղյան հակամարտության ավարտից հետո առաջին հարցումը՝ հետազոտությունը չափում է Հայաստանի հանրային տրամադրությունները նոյեմբեր ամսին կնքված հրադադարից հետո։

«Ճգնաժամային իրավիճակներում հայերն ապավինում են իրենց կառավարությանը երկրում կայունություն և սոցիալ-տնտեսական բարօրություն հաստատելու համար: Իշխանական կուսակցության հանդեպ հավանությունը շարունակում է բարձր մնալ, բայց այս աջակցությունը պահպանելու համար, կառավարությունը պետք է շարունակի բարեփոխումների իր օրակարգը և արդյունավետորեն հաղորդակից դարձնի իր քաղաքացիներին»,- ասել է ՄՀԻ Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Սթիվեն Նիքսը։  

Այն հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի ՀՀ կառավարությունը նոյեմբերի 10-ի հրադադարի մասին համաձայնագրից հետո, հայաստանցիների 97%-ը պատասխանել է, որ կառավարությունը պետք է կենտրոնանա ներքին խնդիրների վրա, ինչպիսիք են՝ տնտեսության, քաղաքական կայունության, սոցիալական խնդիրների վերաբերյալ հարցերը։

Արցախի բնակիչների անվտանգ վերադարձի ապահովումը ի հայտ է գալիս որպես երկրորդ ամենակարևոր մտահոգություն, քանի որ քաղաքացիների 92%-ը համաձայն է, որ կառավարությունը պետք է կենտրոնանա նրանց վերադարձը ՌԴ խաղաղապահների կողմից վերահսկվող տարածքներ ապահովելու վրա։

Ավելին, հայաստանցիները նշում են գործազրկությունը (11%), քաղաքական անկայունությունը (12%) և ռազմական բարեփոխումը (8%) որպես իրենց երկրում եղած գլխավոր երեք խնդիրներ։ Չնայած մտահոգություններին, կառավարության հանդեպ վստահությունը շարունակում է բարձր մնալ՝ հաշվի առնելով, որ հայաստանցիների 33%-ը պատրաստ է ընտրել իշխանական կուսակցությանը, եթե ընտրությունները տեղի ունենան հաջորդ կիրակի։ Համաձայն հարցման, հաջորդ ամենաբարձր ցուցանիշ ունեցող քաղաքական կուսակցությունը Բարգավաճ Հայաստան կուսակցությունն է, ձայների ընդամենը երեք տոկոսով։ Չնայած նրան, որ 2019 թվականից ի վեր Վարչապետի վարկանիշը նվազել է 22%- ով, հայաստանցիների կեսը կամ «շատ դրական» (29%), կամ «որոշ չափով դրական» (25%) տեսակետ ունի վարչապետի աշխատակազմի հանդեպ։ Նմանապես, որպես արդյունք, հայաստանցիների ավելի քան կեսը (62%) կվստահեին ընտրությունների արդյունքներին, եթե դրանք կազմակերպվեին ներկա կառավարության կողմից։

Քաղաքացիները ճնշող մեծամասնությամբ աջակցում են Հայաստանում ընտրական բարեփոխումներին, միաժամանակ նրանց 74%-ը կարծում է, որ Ընտրական օրենսգիրքը պետք է բարեփոխվի։ Ավելի կոնկրետ, հայաստանցիների 73%-ը համաձայն է, որ ընտրություններին մասնակցող թեկնածուները պետք է մանրամասներ ներկայացնեն, թե ինչպես են ծախսել իրենց նախընտրական գումարը, 68%-ը կարծում է, որ քաղաքացիները պետք է կարողանան ավելի շատ ազդել կուսակցական ցուցակների ձևավորման վրա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]