Արցախ

Արցախում նոր հսկիչ կետ է ստեղծվել՝ ապրանքանյութական արժեքների հաշվառման նպատակով

1 րոպեի ընթերցում

Արցախում նոր հսկիչ կետ է ստեղծվել՝ ապրանքանյութական արժեքների հաշվառման նպատակով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով կառավարության որոշմամբ դադարեցվել է սահմանային՝ «Աղավնո», «Խարխափուտ», «Միջնաբերդ» և «Սանասար» հսկիչ կետերի գործունեությունը և ստեղծվել նոր հսկիչ կետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի պետական եկամուտների կոմիտեից:

«Հսկիչ կետը գործելու է Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցի 3-րդ նրբանցքում:Հորդորում ենք Արցախի Հանրապետության տարածք ապրանքանյութական արժեքներ ներմուծող և արտահանող տնտեսավարող սուբյեկտներին, որպեսզի սույն թվականի մարտի 15-ից սկսած՝ ապրանքանյութական արժեքներ ներմուծելու կամ արտահանելու դեպքում դրանք հաշվառեն հսկիչ կետում: Տնտեսավարող սուբյեկտները՝ հսկիչ կետում հաշվառված ապրանքանյութական արժեքների մասով կազատվեն լրացուցիչ հարկային պարտավորություններից: Հաշվառված ապրանքանյութական արժեքների մասին տեղեկատվությունը նաև թույլ կտա պետական մարմիններին ճշգրիտ պատկերացում կազմել արտաքին ապրանքաշրջանառության ծավալների վերաբերյալ՝ հիմք հանդիսանալով սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի կազմելու համար»,-պարզաբանեցին Արցախի պետեկամուտների կոմիտեից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում