Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Արցախում պատերազմից հետո ավելի քան 2220 տնտեսվարող վերսկսել է գործունեությունը

Արցախում պատերազմից հետո ավելի քան 2220 տնտեսվարող վերսկսել է 
գործունեությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում հետպատերազմյան ժամանակահատվածում գործունեությունը վերսկսել է ավելի քան 2220 տնտեսվարող սուբյեկտ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրին Արցախի պետական եկամուտների կոմիտեից՝ մանրամասնելով,որ այդ թվում ներառված չեն այն տնտեսվարողները,որոնք պատերազմի ընթացքում չեն դադարեցրել  իրենց գործունեությունը:

«Գործունեությունը վերսկսած տնտեսվարողներից 1932-ը՝ միջին և խոշոր սուբյեկտներ են,իսկ 2289-ը՝արտոնագրային հարկ վճարող փոքր բիզնեսներ: Բացի այդ, շարունակվում է նոր տնտեսվարողների գրանցման գործընթացը: Մասնավորապես՝ ընթացիկ տարվա հունվար-փետրվարին Ստեփանակերտում գրանցվել է 93 նոր տնտեսվարող, Ասկերանում՝13,Մարտակերտում՝15, Մարտունիում՝9: Այս ժամանակահատվածում Ստեփանակերտում նոր տնտեսվարողներ են գրանցվել նաև Հադրութից ու Շուշիից: Հադրութից գրանցվել է 3 կազմակերպություն, որից 2-ը՝ շինարարական, մեկը՝ հանրային սննդի կազմակերպման»,-հայտնեցին Արցախի պետեկամուտների կոմիտեից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am