Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արամ Ա կաթողիկոսը նշում է ծննդյան 74-ամյակը

Արամ Ա կաթողիկոսը նշում է ծննդյան 74-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը նշում է ծննդյան 74-ամյակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կաթողիկոսի ծննդյան առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո  կաթողիկոսությունը:

«Այսօր ուրախությամբ նշում ենք Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության արժանավոր ու ազգընտիր գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին ծննդյան տարեդարձը: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ուխտյալ Միաբանության, Դպրեվանքի մեծ ընտանիքի և Մայրավանքի պաշտոնեության անունից, տագնապներով և զանազան դժվարություններով լեցուն այս ծանր օրերում, Վեհափառ Հայրապետին սրտագինս մաղթում ենք քաջառողջություն և համբերություն։ Աղոթում ենք, որ Աստված իր հովանին և օրհնությունն անպակաս անի Նորին Սրբությունից, որպեսզի Վեհափառը մնա միշտ ծաղկուն և նույն հանձնառությամբ շարունակի իր ժողովրդանվեր առաքելությունը»,- ասված է ուղերձում:

Արամ Ա կաթողիկոսը ծնվել է 1947թ., Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: 1995թ. զբաղեցնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի նվիրական աթոռը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am