Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արցախում արգելվել է օգտագործել դատախազության ծառայողական ավտոմեքենաները ոչ աշխատանքային օրերին

Արցախում արգելվել է օգտագործել դատախազության ծառայողական ավտոմեքենաները 
ոչ աշխատանքային օրերին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի հանձնարարականով այսուհետ  խստիվ արգելվում է դատախազության հաշվեկշռում գտնվող ծառայողական ավտոմեքենաներն աշխատանքային ժամերից դուրս կամ ոչ աշխատանքային օրերին վարելը` բացառությամբ դատախազության բնականոն գործունեության ապահովման համար անհետաձգելի դեպքերի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծառայողական ավտոմեքենաների օգտագործման վերաբերյալ գլխավոր դատախազի տեղակալներին, գլխավոր դատախազության բաժինների պետերին, Ստեփանակերտ քաղաքի և շրջանների դատախազներին ու դատախազության աշխատակազմի ղեկավարին համապատասխան հանձնարարական է տվել Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը:  

Ըստ այդմ՝ ծառայողական նպատակներով դատախազությունից այլ վայր մեկնելու անհրաժեշտության դեպքում դատախազները կօգտվեն դատախազության աշխատակազմի ղեկավարի կողմից դրա համար առանձնացված ծառայողական մեքենաներից: Դատախազության հաշվեկշռում գտնվող ծառայողական ավտոմեքենաները կշահագործվեն միայն դատախազության վարորդների վարմամբ`  բացառությամբ այն շրջանների դատախազների, ովքեր բնակվում են տվյալ շրջանի տարածքից դուրս` իրենց բնակության վայր և բնակության վայրից աշխատավայր մեկնելիս:

Հանձնարարականի համապատասխան կետերի պահանջների խախտում թույլ տված անձինք կենթարկվեն կարգապահական պատասխանատվության «Դատախազության մասին» Արցախի Հանրապետության օրենքով և  Գլխավոր դատախազի հրամանով սահմանված կարգով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]