Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատմական հանդիպում է ունեցել Իրաքի բարձրագույն շիա հոգևորականի հետ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատմական հանդիպում է ունեցել Իրաքի բարձրագույն շիա 
հոգևորականի հետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատմական հանդիպում է ունեցել Իրաքի բարձրագույն շիա հոգևորական Այաթոլլա Ալի ալ-Սիստանի հետ ՝ աղանդավորության և բռնության պատճառով պառակտված երկրում համակեցության հզոր կոչով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Առաջին անգամ է Հռոմի պապը հանդիպում  այդպիսի ավագ շիա հոգևորականի հետ:

Սիստանիի հետ 55 րոպե տևած հանդիպումից հետո Ֆրանցիսկոս պապը շարժվել է դեպի հարավային Իրաքի հին Ուրի ավերակները, որը հայտնի է որպես Աբրահամի ծննդավայր: Նախատեսվում է Հռոմի պապի ելույթը միջկրոնական ժողովում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am