Հայ խաղաղապահների հերթական զորախումբը վերադարձել է հայրենիք
21:21, 5 Մարտ 2021
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին ամիսներին Աֆղանստանում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ խաղաղապահները մարտի 4-ին վերադարձել են հայրենիք։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ըստ աղբյուրի՝ զորախմբի հրամանատար, փոխգնդապետ Ռուբեն Պապյանի հրամանատարությամբ առաքելություն իրականացրած խաղաղապահների պատրաստվածությունը բարձր է գնահատվել հրամանատարության կողմից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում