Արցախ

Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից նախնական տվյալներով 2 զինծառայողի մասունք է փոխանցվել

1 րոպեի ընթերցում

Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից նախնական տվյալներով 2 զինծառայողի մասունք է փոխանցվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից Արտակարգ իրավիճակների ծառայությանն է փոխանցվել նախնական տվյալներով 2 զինծառայողի մասունք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Նրանց ինքնությունը պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո: Նշենք, որ 2 օր առաջ նույն վայրից փոխանցվել էր ևս մեկ զինծառայողի մասունք: Պատերազմի օրերին տարածքը թիրախավորվել և հրկիզվել էր թշնամու արձակած հրթիռից Արցախի հարավային թևում Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել: Այսօր՝ մարտի 5-ին, որոնումները շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում»,-մանրամասնեց Թադևոսյանը:

Զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1488 աճյուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում