Արցախ

Արցախի պետբյուջեի մուտքերն իրականացվել են գերակատարմամբ

1 րոպեի ընթերցում

Արցախի պետբյուջեի մուտքերն իրականացվել են գերակատարմամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտներն ու տուրքերը՝ 2021 թվականի հունվար-փետրվարին կազմել են 2 միլիարդ 829,9 միլիոն դրամ, պլանավորված՝ 2 մրդ 600 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 8.8 տոկոսով կամ 229.9 մլն դրամով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրին Արցախի ֆինանսների նախարարության պետեկամուտների կոմիտեից՝ մանրամասնելով, որ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 2 մլրդ 194.8 մլն դրամը կամ 77.6 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին:

«Անցյալ տարվա սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողություններով պայմանավորված՝ հարկ վճարողների գերակշիռ մասը դադարեցրել էր գործունեությունը:Այդ պատճառով հարկերի վճարումներ չեն կատարել: Հարկ վճարողները այս տարվա հունվարի 1-ից աստիճանաբար վերսկսում են գործունեությունը` մեծամասամբ բարեխղճորեն կատարելով իրենց հարկային պարտավորությունները»,-նշել են Արցախի ՊԵԿ-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում