Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Երևանի մետրոպոլիտենը կնշի իր 40-ամյակը

Երևանի մետրոպոլիտենը կնշի իր 40-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի խորհրդանիշներից մեկը` Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը շուտով կնշի իր հոբելյանական 40-ամյակը։

Ինչպես տեղեկացավ «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Երևանի մետրոպոլիտենի «Ֆեյսբուքի» էջը:

Երևանի մետրոպոլիտենի տարարծ հաղորդագրության մեջ նշվում է, որ 1966-1970 թվականներին մեր մայրաքաղաքի համար ամենահրատապ հարցերից էր մարդատար տրանսպորտի շուտափույթ կարգավորումը: Խնդիրը պայմանավորված էր այդ տարիներին բնակչության աճի աննախադեպ տեմպերով:

«1962-1964 թվականներին մշակված Երևանի նոր հատակագծի համաձայն` մետրոպոլիտենի միջոցով ազգաբնակչության տրանսպորտային սպասարկումն ամենաարդյունավետն էր դիտվում և համապատասխանում էր մայրաքաղաքի զարգացման հեռանկարին:

Ի պատիվ այն ժամանակվա իշխանությունների՝ 1971 թվականին ստացվեց ստորգետնյա արագընթաց տրամվայի շինարարության թույլտվությունը, ապա 1977 թվականին նաև համաձայնություն տրվեց, որ այն վերափոխվի մետրոպոլիտենի շինարարության»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am