Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանը մեկ միասնական տաղավարով կներկայանա ITB Berlin միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

Հայաստանը մեկ միասնական տաղավարով կներկայանա ITB Berlin միջազգային 
զբոսաշրջային ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը մեկ միասնական տաղավարով կներկայանա մարտի 9-12 կայանալիք ITB Berlin միջազգային ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսին, որն այս տարի անցկացվելու է առցանց ձևաչափով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանի 21 զբոսաշրջային ընկերություն մասնակցելու է ցուցահանդեսին՝ ներկայացնելով երկրի զբոսաշրջային ներուժը։

Վերջերս ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հանդիպում էր նախաձեռնել ցուցահանդեսի մասնակից ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Կոմիտեի թիմի անդամներ Անի Արևշատյանն ու միջազգային փարձագետ Իլոնա Ֆոգելը ներկայացրել են ITB Berlin Now առցանց հարթակի հնարավորությունները, գործընկերային կապեր ստեղծելու հնարքներն ու քննարկել են ցուցահանդեսի հետ կապված մի շարք հարցեր։

Առցանց ցուցահանդեսին արդեն գրանցվել է ավելի քան 2,800 ընկերություն 120 երկրից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am