Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ժորա Սարգսյանի համերգով կտրվի հայկական մշակութային սոցիալական ցանցի` behappy.technology-ի մեկնարկը

Ժորա Սարգսյանի համերգով կտրվի հայկական մշակութային սոցիալական 
ցանցի` behappy.technology-ի մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիայի նախագահ, Silk Note Festival-ի գեղարվեստական ղեկավար, կիթառահար,  արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանը մարտի 6-ին Behappy.Technology օնլայն համերգների հարթակում կներկայացնի Բախի, Ջուլիանիի, Սկարլատիի, Դյուպլեսիի, Պիացոլայի, Գիլարդինոյի գործերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը հեռարձակվելու է աննախադեպ և նոր հարթակի միջոցով, որի շնորհիվ տարբեր արտիստներ, խմբեր, անհատներ, կազմակերպություններ պարբերաբար հանրությանն են ներկայացնելու համերգներ, ինչպես նաև երաժշտական դասընթացներ, վարպետաց դասեր։

Հայ ուսանողների համար դասընթացներ կանցկացնեն եվրոպացի ճանաչված դասախոսները, իսկ տեղի մասնագետները հնարավորություն կստանան իրենց գիտելիքները փոխանցել արտերկրի ուսանողներին։ BeHappy.Technology մշակութային սոցիալական հարթակը հագեցած է նոր և յուրահատուկ տեխնոլոգիական գործիքակազմով։ Գրանցվելով այս հարթակում՝ մարդիկ կարող են ունկնդրել տարբեր առցանց միջոցառումներ, մասնակցել տարբեր առցանց դասերի, ինչպես նաև իրականացնել իրենց համերգների հեռարձակումը։

Հարթակը ներկայացնում է Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիան։ Ժորա Սարգսյանի համերգով նշանավորվում է հարթակի գործունեության մեկնարկը։

Ժորա Սարգսյանն Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Խորվաթիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Իսպանիայի և այլ տասնյակ միջազգային մրցույթների դափնեկիր է: Սարգսյանը եղել է բազում միջազգային փառատոնների, մրցույթների և  ամառային ակադեմիայի գեղարվեստական ղեկավար ԳերմանիայումԻտալիայում ԽորվաթիայումՌուսաստանում, Նիդերլանդներում, Հնդկաստանում,   ՀայաստանումՎրաստանում: Վարպետության դասերով ու դասախոսություններով հանդես է եկել Համբուրգի, Քյոլնի, Ամստերդամի, Փարիզի, Նեապոլի, Բարսելոնայի, Զագրեբի, Սալոնիկի, Թբիլիսիի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Տալլինի, Վիլնյուսի  և այլ քաղաքների կոնսերվատորիաներում: Հանդես է եկել Կոնցերտգեբաու, Համբուրգի, Քյոլնի, Մոնտենեգրոյի, Վիվալդիի անվան կամերային և այլ նվագախմբերի հետԱնսամբլների կազմում որպես կիթառահար հանդես է եկել Սթինգի և Էնրիկե Իգլեսիասի համերգներին


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am