Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տաշքենդում հինգ ուսանող է մահացել՝ թունավորվելով անհայտ նյութով

Տաշքենդում հինգ ուսանող է մահացել՝ թունավորվելով անհայտ նյութով

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաշքենդում երեք բուհերի հինգ ուսանողներ, որոնք միասին ապրել են մասնավոր տանը, մահացել են թունավորվելով անհայտ նյութից, փետրվարի 28-ին հաղորդել Է Ուզբեկստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, մամուլի ծառայության տվյալներով՝ փետրվարի 27-ին, ժամը 20.50-ին (Երեւանի ժամանակով 19.50-ին) Տաշքենդի Յունուսաբադի շրջանի մասնավոր տներից մեկում հայտնաբերվել են Ուզբեկստանի մայրաքաղաքի երեք բուհերի այնտեղ բնակվող հինգ ուսանողների մարմինները:

«Դատաբժշկական փորձաքննության նախնական եզրակացության համաձայն՝ ուսանողների մահվան պատճառ է դարձել անհայտ նյութով սուր թունավորումը»,-ասված է գլխավոր դատախազության Telegram-ալիքում:

Գերատեսչության տվյալներով՝ Տաշքենդի Յունուսաբադի շրջանի դատախազությունը ուսանողների մահվան փաստով քրեական գործ է հարուցել Ուզբեկստանի քրեական օրենսգրքի «հրդեհային անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել է մի քանի մարդու մահվան» հոդվածով:

Քրեական գործի քննությունը վերցվել է գլխավոր դատախազության հսկողության տակ, հավելել են մամուլի ծառայությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am