Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Թուրքիան արձագանքել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին

Թուրքիան արձագանքել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան արձագանքել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բուդապեշտում, որտեղ գտնվում է աշխատանքային այցով, նշել է, որ տեղի ունեցածը ռազմական հեղաշրջման փորձ է:

«Աշխարհի որ հատվածում էլ լինի հեղաշրջում, մենք դատապարտում ենք: Մենք վճռականորեն դատապարտում ենք այդ փորձը (Հայաստանում): Կարելի է քննադատել, պահանջել կառավարության հրաժարականը, դա նորմալ է: Ոչ միայն բանակի օգնությամբ կառավարության տապալումը, այլև նույնիսկ դրա կոչն անընդունելի է»,-ասել է Չավուշօղլուն:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը: 

 ՀՀ վարչապետը հայտարարել է, որ ԳՇ հայտարարությունը համարում է ռազմական հեղաշրջման փորձ՝ իր կողմնակիցներին կոչ անելով հավաքվել Երևանի Հանրապետության հրապարակում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am