Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Բռնցքամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարը կանցկացվի հունիսին

Բռնցքամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարը կանցկացվի հունիսին

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի եվրոպական ընտրական մրցաշարը կանցկացվի հունիսի 4- 8-ը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Մրցավայրը հայտնի կդառնա մինչև մարտի 1-ը: Հնարավոր է այն տեղի ունենա  սկանդինավյան կամ բալթյան երկրներից մեկում: 

Համաշխարհային  ընտրական մրցաշարը չի կայանա: Այս դեպքում որակավորումը որոշվելու է դասակարգման աղյուսակի գործակիցներով: Մանրամասների մասին կհայտարարվի  ավելի ուշ: 

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների  համար հաշվի կառնվեն նախորդ  օլիմպիական խաղերի,  եվրոպական և համաշխարհային մրցաշարերի արդյունքները:

Հավելենք, որ Լոնդոնում անցյալ տարի կորոնավիրուսի պատճառով դադարեցված  Եվրոպայի ընտրական՝  վարկանիշային մրցաշարում հայկական թիմի հաշվին այնուամենայնիվ հաջողվեց գրանցել մեկ օլիմպիական ուղեգիր: Այդ պատվին արժանացավ կիսաեզրափակիչ մտած Կորյուն Սողոմոնյանը (52 կգ):

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am