Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

«Բարսելոնա»-ն հաղթել է «Էլչե»-ին խոշոր հաշվով

«Բարսելոնա»-ն հաղթել է «Էլչե»-ին խոշոր հաշվով

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի առաջնության առաջին տուրից հետաձգված խաղում «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Էլչե»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Կամպ Նոու» մարզադաշտում կայացած խաղում առաջին կեսի 48-րդ և 69-րդ րոպեներին խփած գոլերի շնորհիվ «կապտանռնագույնների» առաջատար Լիոնել Մեսին դարձավ դուբլի հեղինակ, 73-րդ րոպեին էլ աչքի ընկավ Ժորդի Ալբան: «Բարսելոնա»-ն հաղթեց «Էլչե»-ին 3:0 հաշվով:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնա»-ն Լա լիգայի մրցաշարային աղյուսակում 3-րդն է 50 միավորով: Երկրորդ տեղում 52 միավորով «Ռեալ»-ն է և առաջատարը 55 միավորով «Ատլետիկո»-ն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am