Հասարակական

Արցախի դպրոցականները կմասնակցեն իրենց բնակավայրերի զարգացմանը. «Դասավանդիր Հայաստան»-ի նոր ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Արցախի դպրոցականները կմասնակցեն իրենց բնակավայրերի զարգացմանը. «Դասավանդիր Հայաստան»-ի նոր ծրագիրը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի կրթության գիտության,մշակույթի և սպորտի նախարարության և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի միջև համագործակցության պայմանագիր է կնքվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի ԿԳՄՍ նախարարությունից:

«Համաձայն պայմանագրի՝ «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամը ստանձնում է Արցախում կրթական ծրագրեր իրականացնելու առաքելությունը, ինչը, եզակի հնարավորություն կընձեռի արցախցի երեխաներին՝ դպրոցում ստացած առարկայական գիտելիքներն ու ունակությունները օգտագործել սեփական բնակավայրերի զարգացման գործում: Առաջին փուլում «Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հիմնադրամն Արցախի ԿԳՄՍ նախարարությանն է նվիրաբերել 500 արկղ-փաթեթներ, որոնք, նշված ծրագրի շրջանակներում, կօգտագործվեն խմբային աշխատանքների իրականացման համար»,-հայտնում են գերատեսչությունից:

Արժևորելով կրթական հիմնադրամի հայրենանպաստ գործունեությունը, ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը համոզմունք է հայտնել, որ «Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հիմնադրամի նախաձեռնած՝ փոփոխությունների վրա հիմնված ուսումնառությունը, ըստ էության, կօգնի առաջ շարժվել և հաղթահարել այն մարտահրավերները, որոնք այսօր ծառացած են աշակերտության և ուսուցչության առջև։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում