ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ ջութակահար Ֆյոդոր Ռուդինը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա համատեղ համերգային ծրագրով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը, որը տեղի կունենա փետրվարի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Երեկոյին կհնչեն Անտոնիո Վիվալդիի և Աստոր Պիացոլայի ստեղծագործությունները: