Քաղաքականություն

Վազգեն Մանուկյանն Ազատության հրապարակում կհանդիպի քաղաքացիների հետ

1 րոպեի ընթերցում

Վազգեն Մանուկյանն Ազատության հրապարակում կհանդիպի քաղաքացիների հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը փետրվարի 24-ին, ժամը 17:00-19:00-ին կայցելի Ազատության հրապարակ հանդիպելու քաղաքացիների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է շարժման «Ֆեյսբուք»-ի էջը:

«Սիրելի՛ քաղաքացիներ, ձեզ հուզող բոլոր հարցերը, այդ թվում շարժման գործունեության հետ կապված, հնարավորություն ունեք քննարկելու Վազգեն Մանուկյանի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Հայրենիքի փրկության շարժման» անդամները փետրվարի 24-ին շարունակում են անհնազանդության ակցիաները Երևանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում