Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կառավարությունը լայնածավալ սոցիալ-տնտեսական, ենթակառուցվածքային ծրագրեր կիրականացնի Սյունիքում

Կառավարությունը լայնածավալ սոցիալ-տնտեսական, ենթակառուցվածքային ծրագրեր 
կիրականացնի Սյունիքում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքում անլուծելի խնդիր չկան: Այս մասին Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում, որը հեռարձակվում է 1in.am կայքով, նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին՝ արդյոք Սյունիքում ունենք անլուծելի խնդիր՝ սահմանի, բնակավայրերի, հակառակորդի կամ հարևանի հետ շփման գծի հետ կապված, վարչապետը պատասխանել է. «Կարծում եմ՝ ո՛չ, մենք չունենք անլուծելի խնդիր: Սա չի նշանակում, որ չունենք խնդիրներ: Բայց կարծում եմ, որ Սյունիքում անվտանգային որոշակի երաշխիքների համակարգ գործում է: Պարզ է, որ միջավայրը փոխվել է, և այդ փոխված միջավայրի բերումով արդեն կան որոշակի լարումներ: Բայց համոզված եմ, որ այդ լարումները ժամանակի ընթացքում կմեղմվեն, մանավանդ, որ մտադիր ենք լայնածավալ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնել Սյունիքում: Եվ ընդհանուր առմամբ, մեր խնդիրն է՝ այսօր Հայաստանի և Արցախի շուրջ հնարավորինս բարենպաստ միջավայր ձևավորել և ձևակերպել: Եվ դա այն ամենօրյա խնդիրն է, որի վրա աշխատում ենք»,- ընդգծել է վարչապետ Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]